News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մարոկկոն Սաուդյան Արաբիայից իր դեսպանին հետ է կանչել խորհրդակցության համար: Դեսպան Մուսթաֆա Մանսուրին հաստատել է այս տեղեկությունը:

Նա նշել է, որ Մարոկկոն եւ Սաուդյան Արաբիան ամուր եւ վաղեմի կապեր ունեն, որոնք ներկայումս «անցումային ճգնաժամ» են ապրում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Մարոկկոյի ԱԳՆ-ն առայժմ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատել:

Դիվանագետի հետկանչը տեղի է ունեցել սաուդական Al Arabiya հեռուստաալիքով վավերագրական ֆիլմի ցուցադրությունից հետո, որը տարբերվում է Արեւմտյան Սահարայի հարցում Մարոկկոյի դիրքորոշումից:

Սաուդյան Արաբիան եւ Պարսից ծոցի այլ երկրներ ավանդաբար աջակցում են Արեւմտյան Սահարայի նկատմամբ Մարոկկոյի ինքնիշխանությանը, որը նախկին իսպանական գաղութ էր, եւ որին հավակնում է նաեւ Ալժիրի կողմից աջակցվող Պոլիսարիո ճակատը:

Մարոկկոյում քաղաքական վերլուծաբանները նշում են, որ մարոկկո-սաուդական հարաբերություններում լարվածությունն աստիճանաբար աճում է գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի իշխանության գալու ժամանակից:

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնին անցյալ տարի Հյուսիսային Աֆրիկայում շրջագայության ժամանակ Մարոկկոյում չեն ընդունել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ