News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ես կարծում եմ, որ Հայաստանը բավականին հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարում, եւ սա փաստ է: NEWS.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ընդ որում՝ նա նշեց, որ աջակցում է այն քաղաքականությանը, որն այսօր Հայաստանի ներկայիս կառավարությունը վարում է:

«Հաշվի առնելով Հայաստանի առջեւ ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերները՝ կարծում եմ, որ այն քաղաքականությունը, որը վարում է երկրի ներկայիս ղեկավարությունը՝ ուղղված Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ հավասարակշռված համագործակցությանը, եւ որը դրված է Երեւանի արտաքին օրակարգում, այս փուլում ամենաճիշտն է»,- հայտարարեց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ