News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին չի կարելի պահել կալանքի տակ։ Այս մասին  այսօր լրագրողների հետ հանդիպաննա ասաց ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։

«Կալանքի տակ պահել չի կարելի, բա որ պարզվի Քոչարյանը անմեղ է, մենք ինչ ենք անելու, ուրեմն հարկավոր է ազատության մեջ տանել եւ օգտվել նրա սխալներից, եթե նա փորձի թաքնվել, ճնշում կիրառել վկաների վրա, կամ իրեղեն ապացույցները թաքցնի, դա դատախազության համար նվեր է, դա կոչվում է արարադատության խոչընդոտում։ Դա ավելի կծանրացնի Քոչարյանի վիճակը։ Ես չեմ պնդում՝ Քոչարյանն անմեղ է, ես չգիտեմ, բայց ասում եմ՝ մարդու նկատմամբ հարգալից եղեք, հարգեք նրա անձը, եթե պարզվի, որ նա անմեղ է ինչ է անելու մեր արդարադատության համակարգը, չենք ունենալու»,- ասաց նա։

Արշակյանի կարծիքով՝ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է, քանի որ հալածվում է իր քաղաքական գործունեության համար։

«ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քչարյանը իր քաղաքական գործունեության համար է այսօր հալածվում, բայց դա պետական հանցագործության մասին է խոսքը եւ մենք պետք է հստակեցնենք դա։ Պետք չի դրանից խուսափել, այո, Ռոբերտ Քոչարյանի գործը քաղաքական է, ճիշտ այնպես, ինչպես Պինոչետի գործը եւ Հոնեկերի գործը, նրանք երկուսն էլ ազատազրկված չեն եղել գործի քննության ընթացքում։ Ես որպես Մարտի 1-ի դեպքերի մասնակից իմ փորձով գիտեմ, որ նա իր տեղում չի եղել, անտեղյակ  է եղել առնվազն։ Նրա օրոք 10 հոգի զոհվել է, նա Սահմանադրության երաշխավորն է եղել»,- ասաց նա։

Ազատ Արշակյանը դեմ է, որ երկրի սահմանադրական կարգը խախտելու համար իրավապահները հետաքրքրվեն ՀՀ առաջին նախագահ  Լեւոն Տեր Պետրոսյանով․ «Արցախյան պատերազմը հաղթած, երկիրը ժողովրդավարական հռչակած, Հայաստանի անկախությունը հռչակած մարդը իմունիտետ ունի։ Ես խտրականության կողմնակից եմ, Լեւոն Տեր-Պետրոսյանին հանգիստ թողեք։ Լեւոն Տեր-Պետրոսյանը տեր է կնագնում իր բոլոր հայտարարություններին, իսկ Ռոբերտ Քոչարյանը իրեն այդպես չի պահում, ամեն ինչ գցում է իր ենթակաների վրա։ Թող ասի, ես եմ հրամայել, ապացուցեք,որ դա հանցագործություն է, թող ասի՝ ես փրկել եմ Հայստանը, դուք ապացուցեք, որ դա հանցագործություն է»։

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանն էլ նշեց, որ այս կերպ է հանրության մեջ վերաբերմունք դրեսեւորվում․ «Այս աումով Արցախում էլ պահանջում են հարգալից վերաբերել Արցախի առաջին նախագահին։ Ես այստեղ մնում եմ մարդու իրավունքների դաշտում, որ պետք է հարգվեն նրանց իրավունքները»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ