News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Նիվա» ավտոմեքենան, որի մեջ եղել են 4-ամյա աղջիկ եւ տղամարդ, սառույցի տակ է անցել Պոլիստ գետի ափին գտնվող Հին Ռուսա քաղաքում։ Նրանց փրկել չի հաջողվել՝ հայտնում է Life-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Նովգորոդյան մարզի ՔԿ-ին։

Ավտոմեքենան գետի վրա է դուրս եկել այսօր, ժամը 9-ին, եւ ինչ-որ պահի մի հատվածում, որտեղ սառույցը հալված է եղել, ընկել է գետի մեջ։ Միջադեպին ներկա են եղել անցորդները, ովքեր փրկարարներ են կանչել։ Մի քանի ժամ անց ջրում գտել են փոքրիկի եւ վարորդի մարմինները։

Կատարվում է հետաքննություն։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ