News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իլոն Մասկը Twitter-ում զվարճալի նամակագրություն է սկսել 4thFromOurStar էջի հետ, որի «վարողը» Մարս մոլորակն է՝ հայտնում է Лента.Ру-ն։

Սկզբնական գրառումը, որից սկսվել է կատակը, հեղինակը ջնջել է, սակայն մեկնաբանողներից մեկը հասցրել է սքրինշոթ անել ողջ ժապավենը։

Երկխոսությունը սկսվել է laineyjanelle անունով օգտատիրոջ կողմից, ով ասել է․ «Ես ուզում եմ տեղափոխվել Մարս։ Այնտեղ տղամարդիկ չկան»։ Ինչին ի պատասխան՝ Մարսը գրել է․ «Ես քեզ չեմ ուզում։ Միայն Իլոնին»։ Դրանից հետո խոսակցության մեջ ընդգրկվել է ինքը՝ գործարարը։ Մարսին անվանելով «փոքրիկ»՝ նա հավաստիացրել է, որ ինքն էլ է նրան ուզում։

Այն հարցին, թե երբ այդ դեպքում նա կգա, Մասկը պատասխանել է խնդրելով իրեն «ուղարկել տաք նկարներ, եւ ինքը կսուրա», ու ստացել է սեթեւեթող էմոջիի լուսանկար։

Օգտատերերը հիացել են նամակագրությունից, նրանք գործարարին «լեգենդ» են անվանել, իսկ նրա գրառումը՝ «լավագույն թվիթ»՝ հայտնում է jeraldcoyne-ը։

Նոյեմբերի 26-ին հայտնի էր դարձել, որ SpaceX-ի հիմնադիրը ծրագրում է անձամբ առաջին թռիչքը կատարել դեպի Մարս։ Նրա հաշվարկներով, իր բազմանգամյա SpaceX BFR (Big Falcon Rocket) հրթիռի մեկնարկը կարող է կայանալ յոթ տարի հետո, տոմսերը կարժենան մի քանի հարյուր հազար դոլար։ Ընդ որում, գործարարը կատակով ասել է, թե «կա խորը տիեզերքում մետաղյա տարայի մեջ զոհվելու լավ հնարավորություն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ