«Հյուգո» գրական մրցանակի ֆանտաստիկայի ոլորտում հաղթողը գրառումներից եւ ձեռագրերից վերականգնել է կուլտային ֆանտաստ գրող Ռոբերտ Հայնլայնի չհրատարակված գիրքը՝ հայտնում է The Guardian-ը։
Phoenix Pick-ի հրատարակչի խոսքերով, հայտնաբերված ստեղծագործությունը նրա 1980թ․ գրած «Գազանի թիվը» վեպի այլընտրանքային տարբերակն է։
Ռոբերտ Հայնլայնը 20-րդ դարի գիտական ֆանտաստիկայի ժանրի կարկառուն դեմքերից է։ Ժանրի երկրպագուների սերը նա նվաճել է «Օտարը օտար երկրում», «Աստղային դեսանտ», «Լուսինը՝ դաժան տիրուհի» եւ այլ ստեղծագործություններով։