News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լիպեցկի շրջանից մեկուկես տարի առաջ ամերիկյան Միսսուրի նահանգ տեղափոխված հայր Միխայիլ Վոլժանսկիի մոտոցիկլետն առեւանգել են, հաղորդում է Life-ը՝ հղում կատարելով FOX 2-ին:

Տրանսպորտային միջոցը առեւանգել են անմիջապես տաճարի մուտքի մոտ, որտեղ ծառայում է հոգեւորականը: Մոտոցիկլետի կորուստը Վոլժինսկին նկատել էր փետրվարի 7-ին:

Հայր Միխայիլի ընկերներն ու ծխականները GoFundMe կայքում դրամահավաք են նախաձեռնել նոր բայք գնելու նպատակով:

Ինչպես նշվում է, տեղափոխվելուց հետո հայր Միխայիլը ձեռք էր բերել 1989 թվականի արտադրության Harley Davidson մոտոցիկլետը 4500 ԱՄՆ դոլարով: Վոլժանսկին բայքերով սկսել էր հետաքրքրվել դեռեւս Ռուսաստանում, երբ նրան հրավիրել էին աղոթելու մի խումբ մոտոցիկլավարների հետ:

Ըստ հայր Միխայիլի՝ նրան դուր էր գալիս երթեւեկել մոտոցիկլետով. դա հնարավորություն էր տալիս մտքերը հստակեցնել եւ միանալ Աստծուն: Հոգեւոր ծառայողը պաշտոնապես չի ստանում աշխատավարձ. նրա ընտանիքն ապրում է նվիրատվությունների հաշվին: Վոլժանսկին եւ նրա կինն ունեն մեկ մեքենա, այդ պատճառով բայքը նրա գլխավոր փոխադրամիջոցն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ