News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փետրվարի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի երկամսյա կալանք կիրառվի 51-ամյա Սամվել Դավթյանի նկատմամբ: Հայտնում է Shamshyan.com-ը։

Ս. Դավթյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել առանձնապես խոշոր չափի կաշառքի համար՝ Քրեական օրենսգրքի 312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Դատավոր Սամվել Մարդանյանը բավարարել է քննիչի միջնորդությունը, և Ս. Դավթյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել երկամսյա կալանքը:

Ըստ աղբյուրի՝ Ս. Դավթյանը աշխատում է Տավուշի մարզպետարանի Դիլիջանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետ:

Տպել
Ամենաշատ