News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Արդեն մեկ շաբաթ է՝ ռեժիսոր Հովհաննես Գալստյանը հացադուլ է անում` պահանջելով վերականգնել «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը: NEWS.am-ի հետ զրույցում ռեժիսորն ասաց, որ հացադուլը կշարունակի այնքան ժամանակ, մինչեւ իր պահանջները կատարվեն:

«Բավական շատ մարդիկ են այս ընթացքում հանդիպել ինձ, զրուցել, բայց ըստ էության իմ բարձրացրած հարցի շուրջ որեւէ առաջընթաց չկա»,- ասաց նա:

Անդրադառնալով  մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի հայտարարությանը, որ նշված ֆիլմի նկարահանումներն արդեն պետք է ավարտված լինեին 2017-ին եւ դրանից հետո էլ 2018թ երկարացված ժամկետում, ռեժիսորն ասաց, որ փոխնախարարը ստախոս է:

«Ինքը ստախոսություն է տարածել, որովհետեւ կա փաստաթուղթ, որ Ազգային կինոկենտրոնը հաստատել է այդ նախագիծը 2016-2018 թթ-ի համար․ ինչպես կարող էինք մենք ֆիլմն ավարտած լինեինք, եթե 2018 թվականին իրենք իրենց պարտավորությունը չեն կատարել: Ինքը անհեթեթություն է ասում եւ ստախոսություն: Նազենի Ղարիբյանը հանցագործ է, որովհետեւ ինքնակամ մի ամբողջ ֆիլմի արտադրություն կասեցրել է»,- նշեց ռեժիսորը։

Նույն հրապարակման մեջ Նազենի Ղարիբյանը համաձայնել էր հանդիպել ռեժիսորրի հետ միայն այն դեպքում, եթե նա  հրապարակավ ներողություն խնդրի․ Հովհաննես Գալստյանը, սակայն, ասաց, որ ինքը հանդիպել չի ցանկանում, եւ փոխնախարարի հետ կհանդիպի միայն դատարանում:

Նշենք, որ ռեժիսորը հացադուլից հրաժարվելու 3 պահանջ է առաջադրել․ վերսկսել «Տատիկիս Վարսերը» կինոնախագծի պետական ֆինանսավորումը, վերադարձնել «Տատիկիս Վարսերը» կինոնախագծից մշակույթի նախարարի հրահանգով 2017թ-ին վերցրած գումարները, սկսել ֆիլմարտադրողների կողմից առաջարկվող՝ կինոյի պետական կառավարման արդյունավետ, թափանցիկ ու առաջընթաց ապահովող մոդելի քննարկումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ