News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հովհաննես Գալստյանը հայտարարում է՝ թե հասարակությունից հանգանակություն է հավաքելու՝ ֆիլմի նկարահանումները սկսելու համար։ Ի՞նչ նկարահանումների մասին է խոսքը, երբ ըստ կինոկենտրոնի հետ իր արտադրական ընկերության կնքած պայմանագրի՝ նա պետք է արդեն ավարտած լիներ նկարահանումները 2017-ին, եւ դրանից հետո էլ 2018թ երկարացված ժամկետին»,- ֆեյբուքյան իր էջում գրել է Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը՝ անդրադառնալով հացադուլ հայտարարած ռեժիսոր Հովհաննես Գալստյանի բողոքին, թե Կինոկենտրոնի թերի ֆինանսավորման պատճառով տապալվում է իր կինոնախագիծը՝ «Իմ տատիկի վարսերը»։

«Ես որպես մարդ եւ քաղաքացի իհարկե ցավակից եմ իր վիճակին, բայց չեմ ընդունել եւ չեմ ընդունելու ստախոսությունը, խաբեբայությունը, խարդախությունը, հայհոյախոսությունը։ Ես մի անգամ իրեն պատասխանել եմ՝ ինձ հետ հանդիպելու իր ցանկության առիթով, որ կհանդիպեմ միայն այն դեպքում, եթե նա հրապարակավ ներողություն կխնդրի իմ հասցեին հանրայնորեն արտահայտած իր հայհոյանքների համար։ Հիմա էլ նույնն եմ ասում։»,- գրել է Նազենի Ղարիբյանը։

Տպել
Ամենաշատ