News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների, ժողովրդավարության, կոռուպցիայի, թափանցիկության բնագավառներում ցանկացած նահանջ կամ չհիմնավորված իներցիա բացարձակ անթույլատրելի է՝ անկախ նրանից՝ պայմանավորված է առանձին պաշտոնյաների ու գերատեսչությունների անփութությամբ, արատավոր վարքով, թե կրում է համակարգային բնույթ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Եթե նախահեղափոխական Հայաստանում ՊՆ-ն զոհերի ու վիրավորների մասին ինֆորմացիան չի թաքցրել հանրությունից, հետհեղափոխական Հայաստանում առավելեւս իրավունք չունի այդպես վարվել։

Եթե նախահեղափոխական Հայաստանում քաղաքացիներին քննադատական կարծիք, անձնական գնահատականներ պարունակող ֆեյսբուքյան գրառումների համար չեն հրավիրել ոստիկանական բաժանմունքներ կամ պետի կաբինետներ, ապա հետհեղափոխական Հայաստանում առավել եւս իրավունք չունեն այդպես վարվել։

Եթե նախահեղափոխական Հայաստանում հացադուլից հյուծվածության պատճառով կամ ինքնասպանության արդյունքում կալանավոր էր մահանում, ապա հետհեղափոխական Հայաստանում մենք ուղղակի իրավունք չունենք թույլ տալու սա։

Եթե նախահեղափոխական Հայաստանում ծաղկում էր նեպոտիզմը, հովանավորչությունն ու կոռուպցիան, ապա դրանից ուղղակի բխում է, որ հետհեղափոխական Հայաստանում այդ երեւույթները՝ թեկուզ համեմված ինքնա-պարգեւա-հավելա-արձակուրդավճարների սոսուսով, պետք է ուղղակի գոյություն չունենան։ Ոչ մի հիմնավորմամբ եւ ոչ մի տեսքով։

Հուսամ՝ այս շարքն այսքանով հնարավոր կլինի փակել։ Բոլոր մեծ ու փոքր պաշտոնյաներին խորհուրդ կտամ իրենց ողջ պաշտոնավարման ընթացքում առնվազն շաբաթական մեկ անգամ դիտել ապրիլյան ու մայիսյան օրերի քրոնիկոնները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2022 թվականին ԱԱԾ-ն 143 քրեական գործ է հարուցել ՀՀ զինված ուժերի զինծառայողների նկատմամբ
Փաստաթղթի համաձայն՝ նշված քրեական գործերից 17-ը հարուցվել է պետական ​​դավաճանության․․․
«Երեկ զանգել եւ մայրիկի Մարտի 8-ն է շնորհավորել». մահացած հայտնաբերված զինծառայող Անդրանիկ Օհանյանը Խնածախ գյուղից էր
Ընտանիքն անասնապահությամբ էր զբաղվում...
Մահացած զինծառայող Անդրանիկ Օհանյանը Սեյրան Օհանյանի հորեղբոր թոռն է․ Hraparak.am
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական…
Զինծառայողի դին հայտնաբերվել է անտառում՝ ծառից կախված վիճակում․ նախաձեռնվել է քրվարույթ․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում...
Հայտնաբերվել է զինծառայող Անդրանիկ Օհանյանի մարմինը. ՀՀ ՊՆ
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն...
Զինծառայողների շրջանում սմարթֆոնների առկայությունը բացառելու համար առաջիկայում կտրուկ քայլեր կիրականացվեն. Պապիկյան
Պաշտպանության նախարարը ռազմական ոստիկանության կայազորային ստորաբաժանման հրամկազմին տվել է ցուցումներ՝ զորամասերում, մարտական...
Ամենաշատ