News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 26
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Փետրվարի 11-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության ծրագրի  ղեկավարի պաշտոնում իր առաքելությունն ավարտած Չարլզ ֆոլին եւ ծրագրի նորանշանակ ղեկավար Ասքանազ Համբարձումյանին:

Չարլզ ֆոլը իր երախտագիտությունն է հայտնել Արցախի իշխանություններին համագործակցության եւ հանրապետության տարածքում կազմակերպության կողմից մարդասիրական  ականազերծման աշխատանքների   գործունեությանը   աջակցելու  համար: Նա Մասիս Մայիլյանին է ներկայացրել այդ պաշտոնում իրեն փոխարինած Ասքանազ Համբարձումյանին:

Կողմերը քննարկել են Արցախում «The HALO Trust» կազմակերպության մարդասիրական ականազերծման աշխատանքների, ինչպես նաեւ մոտ ապագայում նախատեսվող ծրագրերի իրականացման վերաբերյալ մի շարք հարցեր:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել «The HALO Trust»-ի եւ Արցախի համապատասխան պետական կառույցների միջեւ հաստատված համագործակցության մակարդակի կապակցությամբ:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ  կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Մայքլ Նյուտոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ հավանություն է տվել Սահմանադրության փոփոխության նախագծին. Կդիմեն Գերագույն դատարան
Հաջորդիվ խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ՝ 21 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱՀ Վերաքննիչ դատարանի դատավոր է նշանակել Արսեն Ամիրջանյանին...
Աշխատանքներ են տարվում Արցախի պետհամալսարանում «Ռազմական ամբիոն» ունենալու ուղղությամբ. Արցախի պետնախարար
 Գուրգեն Ներսիսյանն ընդունել է «Արցախի պահեստազորի ապաների» ՀԿ անդամներին...
Արթուր Թովմասյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել. Քննարկել են ԱԺ նիստի օրակարգի հարցերը
Օրակարգում ներառված են նաև ԱՀ Վերաքննիչ դատարանի դատավորի ընտրության…
Արցախի պետաիրավական հանձնաժողովում քննարկվել է Արցախի Սահմանադրության փոփոխության հարցը
Հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը...
Արայիկ Հարությունյանը նոր նախարարի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 16-ին…
Ստիպված եմ արձագանքել. Ակցիայի վայր եմ ներկայացել Արցախի նախագահի առաջարկությամբ. Պետնախարար
Միայն Արցախի շահերը սեփական ցանկություններին ստորադասող մարդը կարող է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ