News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Կառավարության ծրագիրը կարելի էր գնահատել ընտիր, ասենք Կարեն Կարապետյանի Կառավարության համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է տնտեսագետ Հայկ Բալանյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ներկայացված փաստաթուղթը բարեխղճորեն շրջանցել է բոլոր արմատական, համակարգային փոփոխությունների հնարավորությունը, իսկ քաղաքական խնդիրները ձեւակերպված չեն: Խոսքը ոչ միայն Սահմանադրության կամ քաղաքական բարեփոխումների հարցերից խուսափելու մասին է: Տնտեսական զարգացման հատվածում առկա է ամեն ինչ, բացի հստակ նպատակի ձեւակերպման, թե ի վերջո մենք ինչ երկիր ենք ուզում, ինչ քայլեր են արվելու, որպեսզի հին համակարգը վերափոխվի նորով:

Այդ հարցադրումները նեղ բյուջետային մտածողության սահմաներում լուծելն անհնար է, եւ տպավորություն է ստեղծվում, որ հեղափոխությունը արվել է մի թիմով, իսկ հեղափոխական գործընթացի բարեփոխումները իրականացվում են այլ թիմով, հասկանալի հետեւանքներով:

Ծրագրի տնտեսական բլոկում համակարգային փոփոխություններ չկան, իսկ ժամանակի ձգումը հանգեցնելու է նրան, որ երբ իշխանությունների վարկանիշի իջնի, ապա արմատական բարեփոխումների համար այլեւս քաղաքական ռեսուրս չի լինելու: Ծրագրում ուղղակի չկա այն գիտակցությունը, որ երկիրը մնում է Քոչարյանական-Սարգսյանական սոցիալ-տնտեսական, սոցիալ-քաղաքական բուրգի ներքո. գերհարուստներով, գերաղքատներով, խոշոր խաղացողների գերիշխանությամբ, երբ ազգային եկամտի 80 տոկոսը տնօրինում են մի 100 ընտանիք, իսկ միջին դասակարգը թույլ է, չկա գիտակցություն, որ այդ կուռ, խնամի-քավոր-ազգական դասակարգի աչքերում այս իշխանությունը ընդամենը մի անհեթեթ պատահականություն է, եւ երկրի տնտեսական տերերը ընդամենը սպասում են հարմար առիթի, որ վերադարձնեն իրենց տնտեսական դիրքին համարժեք քաղաքական իշխանությունը:
Տպավորություն է, որ հեղափոխության կիսատությունը, անավարտությունը հետեւանք է այն վախերի, որ «պրոֆեսիոնալները» ներդրել են քաղաքական ղեկավարության մեջ իրենց շահերից ելնելով, իսկ քաղաքական ղեկավարությունը մոռացել է, որ քաղաքական, նաեւ անձնական պատասխանատվությունը ընկնելու է իրենց վրա, ոչ թե «պրոֆեսիոնալների»:

Մեր երկրի կապիտալի, սեփականության մի ստվար բաժինը լեգիտիմ չէր, եւ այդ իսկ պատճառով լեգալ չէ: Որպես հետեւանք ունենք կապիտալի զանգվածային արտահանում:
Ընդ որում, եթե ընդունենք, որ այդ կապիտալի համար աշխատելու տեղ չկա երկրում, ապա տրամաբանական կլիներ կապիտալը արտահանել օրինական ճանապարհով, այսինքն գրանցել ներդրումների դրսում, որպես հայկական ընկերությունների՝ գլխամասի դուստր ձեռնարկություններ: Արդյունքնում մենք կունենային այսպես կոչված «երկրորդ տնտեսությունը», որը կաշխատեր դրսում, իսկ ղեկավարումը եւ ի վերջո ֆինանանսական հոսքերը կհոսեին մեր երկիրը: Այդպես չի արվում, կապիտալը ուղակի թաքցվում է, եւ հանձնվում է այլ երկրների իշխանությունների արդարադատությանը :

Կապիտալի արտահանումը երկրից դուրս ոչ միայն թույլ չի տալիս զարգանալ տնտեսությանը, այլեւ մեր կապիտալի արտահանողներին դարձնում է էլ ավելի կապված ու խոցելի այլ երկրների իշխանություններից, եւ էլ ավելի վտանգավոր երկրի պետականության համար:

Իսկ սա արդեն քաղաքական, ինքնիշխանությանը վտանգող հանգամանք է:
Նաեւ ներհայկական համակարգային խնդիր է, որովհետեւ չբացահայտված, չլեգալիզացված ահռելի հարստությունը, եթե իրավական առումով չի մաքրվել, միշտ փորձելու է իր պաշտպանությունը գնտել քաղաքական կյանքում՝ իր անմիջական, առանց միջոնրդների դերը եւ ներկայությունը ապահովելով: Մի գուցե քաղաքական ուժերին պետք է այդ միջնորդ դերը՝ բիզնեսը պատանդ պահելու համար, բայց այդ ոչ լեգալ հարստությանը միջնորդներ պետք չեն:
Կապիտալի լեգալիզացման ու լեգալացման խնդիրը չի լուծվել, այն մնացել է:

Այս իրողությունը պահանջում է ներքին խոսակցություն եւ իրավական-քաղաքական գործընթաց, որի նպատակը պիտի լինի ոչ թե կապիտալի պետականացումը, այլ կապիտալի «մաքրումը», հայ կապիտալի ազգային դարձնելը, հասարակության հետ հաշտեցումը, ֆինանսական համաներումը, եւ կապիտալի լեգիտիմացումը եւ հետեւաբար լեգալացումը:

Պետությունը՝ արգելելով օֆշոր, անանուն սեփականության պահպանումը եւ/կամ ձեռներեցությունը մի կողմից, պիտի ներկայացնի պարզ ու թափանցիկ ընթացակարգ, որով սեփականությունը կկարողանա լեգալացվել ու փակել պատմության այդ էջը:

Այն բիզնեսը, որը սահմանված ժամկետում չլեգալացվեց, չբացահայտվեց՝ պիտի ազգայնացվի: Ընդ որում, ինչպես կարեւոր է բիզնեսի ու հանրության հաշտեցման գործընթացը, նույնքան կարեւոր է չհաշտված «բիզնեսի» ազգայնացումը:

Հարկային բարեփոխումների հատվածում կա ամեն ինչ բացի մեկ պարզ որոշումից, որը յուրաքանչյուր զարգացած կամ զարգացմանը ձգտող երկիր կիրառում է՝ գույքի եւ եկամուտների համընդհանուր հայտարարագրում:

Որոշ մարդիկ պատճառաբանում են, թե մեր տնտեսությունը զարգացած չի, ապարատը պատրաստ չի, ու այդ իսկ պատճառով հարկային համակարգը իբր ադապտացվում է այդ տնտեսական իրավիճակին: Բա եթե տնտեսությունը զարգացած չի, ապա որն է համահարթ հարկման իմաստը, որն է նվազագույն շեմի բացակայության ու բարձր եկամտահարկի դրույքաչափերի իմաստը: Ճիշտ հակառակը, հարկային համակարգը պիտի էլ ավելի ադեկվատ լիներ ու հաշվի առներ սոցիալական հանգամանքները: Բայց այդպես չէ:

Հայաստանի տնտեսությունը գտնվում է արդեն այն մակարդակում, որ ոչ թե պետք է սպասել տնտեսության աճին, որ ներդրվի համընդհանուր հայտարարագրումը, այլ հակառակը, համընդհանուր հայտարարագրումը կխթանի սոցիալական ուղղվածություն ունեցող, այսինքն հենց ներառական տնտեսական աճը:

Ավելին, մեր հարկային համակարգը տեխնիկապես եւ կադրային առումով լավ պատրաստված է, հագեցած էլեկտրոնային գործիքներով ու հասել է համընդհանուր հայտարարագրման ներդման շեմին: Հասել է եւ կանգ առել իր զարգացման տրամաբանական փուլից առաջ: Եվ խնդիրը բնավ տեխնիկական չէ, չնայած տեխնիկական խնդիրները «պրոֆեսիոնալները» պարտավոր են լուծել, եթե կա քաղաքական որոշում: Բայց եթե չկա քաղաքական որոշումը, ապա պիտի լինի նաեւ քաղաքական բացատրությունը, թե ում շահերից է բխում չբացահայտել ու չհարկել դոլարային միլիոնատերներին:

Ինչպե՞ս կարելի է անուղակի հարկերի միջոցով հասնել «վճարունակ հարկ վճարողներ» կարգավիճակին, կամ ուղակի հասկանալ, թե հարկատուն իր խնամակալության տակ գտնվող ընտանիքով ինչ եկամուտներ ունի, ինչպես կարելի է իրականացնել հասցեական սոցիալական քաղաքականություն, եթե որոշվել է նվազեցնել ուղղակի հարկերի բեռը՝ ի հաշիվ անուղղակի հարկերի, եկամտահարկը համահարթեցված պիտի լինի, եւ չկա հայտարարգրման մեխանիզմ:

Սա այն դեպքն է, երբ կարելի է ասել. ուղղակի ճիշտ հակառակը: Անուղակի հարկերի վրա կենտրոնանալը նշանակում է հենց բիզնեսի ու բնակչության հարկում, իսկ ուղղակի հարկերի բազան եկամուտն է եւ հարստությունը:

Ճիշտ հակառակը, եթե ուզում եք հարկել սպառումը, ապա անհրաժեշտ է հարկել թանկ մեքենաները ու բազմիլիոնանոց վիլլաները, նվազագույն կամ միջին շեմից բարձր սպառումը, շքեղ կյանքը, եւ ոչ թե բնակչության սպառումը: Գրված ծրագրի կարգախոսները ու փաստացի առաջարկվող մոդելները ուղակիորեն իրար հակասում ու գտնվում են հին քաղաքական-տնտեսական կարգի ծայրահեղ աջ գծի մեջ:

Ծրագրում եւս կարգախոսներ կան. «տնտեսության մրցակցային առավելությունների ընդլայնմամբ գլոբալ մրցունակության բարձրացում», «տնտեսական քաղաքականության հիմքում լինելու է արտահանմանը»: Նաեւ հայտարարվում է, որ բանկային վարկա¬վորման խոչընդոտների նվազեցումը պետք է լինի Կառավարության եւ ՀՀ կենտրո¬նական բանկի համագործակցության հաջորդ կարեւոր հարցը։

Ըստ պաշտոնական թվերի ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտերկրից Հայաստան են ուղարկում տարբեր թվերին 1-1.5 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար, իսկ Հայաստանից արտերկիր է փոխանցվում մոտ մեկ միլիարդ: 
Արտագնա աշխատանքի մեկնողները, որ վերադառնում են երկիր նոյեմբեր-դեկտեմբերին, որ Նոր Տարին տունը անեն, որ գարունը նորից մեկնեն, իրենց հետ բերում են զգալի կանխիկ գումարներ, որոնցով ընտանիքը ապրում է այդ ձմեռային ամիսներին, այդ գումարներով տուն են առնում, ավտոմեքենա: Կանխիկ, դեկտեմբերին թե հուլիսին բերված գումարները առնվազն կրկնակի շատ են բանկային համակարգի միջոցով ուղարկված գումարներից:

Եթե հաշվի առնենք այդ իրողությունը ապա ստացվում է հետեւյալը. մեր անվանական 11 մլրդ դոլար ՀՆԱ-ի մեջ աշխատավարձերը(տրանսֆերները), որոնք ստացվում են նույն Ռուսաստանում նոմինալով կազմում են մոտ մեկ երրորդից ոչ պակաս թիվ: Մեր տնտեսությունը այս իմաստով ռուսական տնտեսության կցորդն է:

Դրամի արժեզրկման դեմ արտահայտվողները մի փաստարկ են բերում, թե ներմուծվող ապրանքները կթանգանան, ինչը սոցիալական խնդիրները է առաջացնելու:

Բայց մեր պարագայում արտագնա աշխատանքի մեկնողները եւ ազգականները դրսից փողը ուղարկում(բերում) են տուն, որից գերարժեվորված ազգային դրամի միջոցով տարվում է աշխատավարձերի, հետեւաբար գնողունակության մի էական մասը, իսկ տեղական արտադրանքը համապատասխան ավելի թանգ է ներմուծվածից: Մենք ազգային դրամ ունենալու առավելություններից չենք օգտվում, իսկ ազգային դրամ ունենալու առավելությունը դարձել ենք զարգացման խոչընդոտ:

Վարվող քաղաքականությունը արդեն իսկ ունի հակասոցիալ բնույթ: Մեր գները արդեն իսկ լիովին համարդելի են մեզնից զարգացած երկրների գների հետ, իսկ եկամուտները՝ ոչ: Բա էլ ու՞ր մնաց գերարժեվորված դրամը պահպանելու իբր սոցիալական նպատակը:

Դրամի դեվալվացիայի դեպքում ներմուծված ապրանքների գների աննշան աճը ներմուծված ապրարքների մասով լիարժեք կոմպեսացվելու է այդ նույն Ռուսաստանից եւ այլ երկրներից ստացվող տրանսֆերների գնողունակության աճով, իսկ դրանք մեր եկամուտների ահռելի բաժինն են կազմում, այդ ազդեցությանը պետք է գումարենք նաեւ հայկական արտադրանքի էժանացման արդյունքը, փոխարժեքի փոփոխության հաշվին արտահանողների աճած եկամուտները, եւ արտահանման աճի հնարավորության հետեւանքը:

ՌԴ-ն, Վրաստանի, ՈՒկրաինայի, Թուրքիայի, եւ նույնսիկ Ադրբեջանի ազգային փողերը արժեզրկվել են եւ բոլորի ապրանքները մեր ծանր դրամի պատճառով մեր նկատմամբ ունեն մրցակցային առավելություն: Եթե մենք իսկապես ուզում ենք զարկ տանք ներքին արտադրությանը եւ արտահնմանը, ապա դրամի արժեզրկումը այլընտրանք չունի:

Դրամավարկային քաղաքականությունը տարիներ ի վեր վարվել է ներկրողների շահերից ելնելով, ու Կառավարության ծրագրում այդ համակարգային ներդրված արատի մասին մեկ բառ ասված չի: Ծրագրում գրված է. «Հայաստանի տնտեսության մեջ զբաղվածների արտադրողականությունը չպետք է զիջի մեր առեւտրային գործընկերների ցուցանիշներին։» Հրաշալի է: Իսկ հարկային բեռին եւ ազգային արժույթներին եւս չպետք է՞ զիջեն:

Տնտեսական բաժինը նայելուց հետո արդեն տարօրինակ չէ, որ քաղաքական նպատակներ Կառավարության ծրագրում չկան: Գործում է այլ տրամաբանություն, որը 90-ին արդեն տեսել ենք. ազատական տրամադրված մտավորականները, գիտաշխատողները հանկարծ որոշեցին կապիտալիզմի պաշտպան դառնալ ու քանդեցին այն դասը, որի ներկայացուցիչն էին, որ կառուցեն կապիտալիզմ: Իրենք կապիտալիստ չդառան, բայց տնտեսական ու հետագայուն քաղաքական իշխանությունը հանձնեցին ուրիշներին՝ ոչնչացնելով միջին դասակարգը: Այս ծրագրում կարծես թե նույն տրամադրությունն է. հիմնվել ոչ թե հեղափոխության հենարան հանդիսացած զանգվածի վրա, այլ գալ համաձայնության բիզնես խավի եւ ապարատի, «պրոֆեսիոնալների» հետ: Ավարտվելու է նույն արդյունքով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է...
ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել երեխա ունեցող և հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների աջակցության ծրագրի մասին
Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն...
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Հսկայական հողատարածքներ, որտեղ կարող է նուռ, թուզ, կիվի աճել, ցորեն են ցանում, որովհետեւ ոռոգման ջուր չկա. Փաշինյան
Սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները...
Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրո բյուջետային վարկ կտա Հայաստանին. Նախապայմաններ կան
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում...
«Ջերմուկ Գրուպ»-ը ներմուծման արտոնություն ստացավ
Կառավարությունն իր այսօրվա՝ հոփւնիսի 20-ի նիստում որոշեց գերակա ոլորտում...
Ամենաշատ