News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բաքվի դպրոցներից մեկում երեխաները սառչում են ջեռուցման բացակայության պատճառով:

Պաշտոնյաների անտարբերությունից վրդովված ծնողները դիմել են haqqin.az-ի խմբագրություն: «Մեր երեխաները դասերի ժամանակ սառչում են եւ մշտապես հիվանդ են: Արդեն երկար ժամանակ դպրոցում ջեռուցում չկա, իսկ ուսուցիչներն աշակերտներին արգելում են դասերին վերնահագուստներով նստել»,- վրդովվում են ծնողները:

Դպրոցում 1600 երեխա է սովորում: Հանրակրթական հաստատությունում հաստատել են ջեռուցման հետ կապված խնդիրների առկայությունը, բայց հրաժարվել են որեւէ մեկնաբանություն կատարել: Նրանց խոսքով՝ դպրոցում նորմալ ջեռուցում չկա այն պատճառով, որ դպրոց մտնող գազի խողովակը միացված է  բնակչության գազամատակարարման գծին: Դրա պատճառով չի մատակարարվում բավարար քանակությամբ գազ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ