News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՌԴ ՆԳՆ ԳՎ Մոսկվայի գլխավոր քննչական վարչությունը հատկապես խոշոր չափերի խարդախության վերաբերյալ քրեական գործ է հարուցել դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ եւ նրա թատրոնի նախկին տնօրեն Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է աղբյուրն իրավապահ մարմիններում։

«ՆԳՆ Մոսկվայի ԳՔՎ ԳՎ-ն հունվարի վերջին հատկապես խոշոր չափերի խարդախության փաստով (ՌԴ Քր.օր. հոդ. 159, մաս 4) քրեական գործ է հարուցել։ Գործի շրջանակներում արդեն կատարվում են քննչական գործողություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ ճշտելով, որ գործով անցնող հիմնական անձը Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան է։

Միեւնույն ժամանակ, Ջիգարխանյանի պաշտպանությունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկատվությունը։

Ավելի վաղ իրավապահները երկու անգամ հրաժարվել էին այդ հոդվածով գործ հարուցել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ։ Այդ հոդվածով պատժամիջոցը նախատեսում է ազատազրկում 10 տարով։

Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան մինչ այդ  մեղավոր էր ճանաչվել  Ջիգարխանյանի մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը խախտելու համար (ՌԴ Քր.Օր հոդ. 137, մաս 1), նրան նշանակվել է 200 ժամ պարտադիր աշխատանքի պատիժ։ Դատարանը նաեւ մասամբ բավարարել է դերասանի հայցը իրեն բարոյական վնաս հասցնելու վերաբերյալ եւ պարտադրել նրա նախկին կնոջը վճարել 200 հազ. ռուբլի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ