News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 30
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին, ոչ թե քչերին, ու դրա համար ուշադրություն են դարձվելու դպրոցների ֆիանսավորման հարցերին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Անդրադառնալով շախմատը դպրոցի առարկայացանկից հանելու խնդրին՝ նախարարը նշեց, որ աղմուկը բարձրանում է նյութերի վերնագրերի պատճառով, որ մեղավորը լրագրողներն են. «Առարկայի հետ կապված կա խնդիր, կան բողոքներ տնային աշխատանքների հետ, դասավանդման հետ կապված: Մենք ոլորտի մասնագետների հետ պետք է քննարկենք: Իսկ հետո վերնագիր է դրվում՝ «շախմատը դուրս է գալու առարկայացանկից»: Ես պարզաբանում եմ, որ հարցը դեռ չենք քննարկել: Վերնագիր է գնում՝ «շախմատը դուրս չի գալու առարկայացանկից»:

Ինչ վերաբերում է կրթությանը քաջալերելու մասին կառավարության հայտարարությանը, ըստ նախարարի՝ դա չի նշանակում բուհական վարձավճարների նվազում, դա բուհերի գործառույթն է:

Տպել
Ամենաշատ