
Մյանմարի կենտրոնական մասում՝ Տանխլին քաղաքում կվերականգնեն 1749 թվականին հայի կողմից ֆինանսավորված հին եկեղեցին: Այս մասին հայտնում է The Myanmar Times-ը:
Աղբյուրի համաձայն` եկեղեցին կառուցվել է Մյանմարի պորտուգալական բնակավայրերից մեկում իտալացի հոգեւորականի կողմից: Եկեղեցու շինարարությունը ենթադրաբար սկսվել է 1749 թվականին եւ ֆինանսավորվել հայ Նիկոլա դե Ագուալարի կողմից:
«Եկեղեցին երկար ժամանակ որպես ապաստարան եւ հոգեւոր տուն է ծառայել»,- նշում է եպիսկոպոս Ջոն Սոյ Յո Հանը՝ հավելելով, որ պատերազմների եւ կլիմայական պայմանների բացասական ազդեցության արդյունքում եկեղեցին սկսվել է փլուզվել:
Աղբյուրը նշում է, որ եկեղեցու տարածքում ուսումնասիրություններ եւ պեղումներ են իրականացվում: