News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավելի քան 50 չվերթ չորեքշաբթի առավոտյան հետաձգվել եւ չեղարկվել է Մոսկվայի օդանավակայաններում՝ վատ եղանակի պատճառով, տեղեկացնում են «Յանդեքս. ժամանակացույց» սերվիսից։ Չեղարկվել է «Աերոֆոլտ» ընկերության «Մոսկվա-Երեւան չվերթը Շերեմետեւոյից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Մոսկվայի ժամանակով ժամը 09.45-ին «Վնուկովոյում» հետաձգվել է 16 չվերթ, «Դոմոդեդովոյում»՝ վեց չվերթ, 17 չվերթ չեղարկվել է, «Շերեմետեւոյում» հետաձգվել է 13 չվերթ։ Ավելի վաղ ԱԻՆ-ը նախազգուշացրել էր մայրաքաղաքում մերկասառույցի եւ թաց ձյան մասին մինչեւ չորեքշաբթի օրվա ժամը 13.00-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ