News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 17
USD
480.88
EUR
550.94
RUB
6.32
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը փետրվարի 13-ին  հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիեննայում տեղի կունենա 2022թ․ ԵԱՀԿ առաջին Մշտական խորհուրդը՝ Լեհաստանի նախագահությամբ
Տարեսկզբին ԵԱՀԿ Մշտական խորհրդի հիմնադիր ժողովն ավանդաբար նվիրված է գործող նախագահի ծրագրի ներկայացմանը եւ կազմակերպության 57 անդամ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների փոխադարձ հայտարարություններին․․․
ԵԱՀԿ. Եվրոպայում պատերազմի վտանգն այժմ զգալիորեն ավելի մեծ է, քան երբեւէ վերջին 30 տարվա ընթացքում
«Այժմ անդամ երկրները կանգնած են խաղաղության եւ անվտանգության տարբեր մարտահրավերների առջեւ...
ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով
«Մենք կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից եւ շարունակել բովանդակալից քաղաքական երկխոսությունը․․․
ԵԱՀԿ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից
Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից և բովանդակալից երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու…
«Գազային» ցույցեր Ղազախստանում. ջարդեր, հրկիզումներ, պայթյուններ, սպանություններ, նախագահական նստավայրի գրոհ
Ղազախստանում 2022 թվականի առաջին օրերից ծայրաստիճան լարված իրավիճակ է ստեղծվել․․․
ԵԱՀԿ նախագահը Ղազախստանում իրավիճակի ապաէսկալացիայի կոչ է արել
«Բռնությունը ներկայիս խնդիրները լուծելու սխալ ճանապարհ է»,-ասել է նա․․․
Ամենաշատ