News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ տեսակապի միջոցով խոսել է Երեւանի թիվ 12 պոլիկլինիկայում ստեղծված վիճակի մասին։

Հիշեցնենք, որ պոլիկլինիկայի աշխատակիցները պահանջում են տնօրենին չազատել աշխատանքից։

«Ես եկել եմ պոլիկլինիկա՝ բազմաթիվ աշխատակիցների հրավերով: Աշխատակիցները կասկածում են՝ տնօրենին ստիպել են, որ դիմում գրի եւ հեռանա: Նա տնօրինում է արդեն 22 տարի, եւ բոլոր աշխատակիցները, իմ տպավորությամբ, սիրում են տնօրենին, լսում եւ պաշտպանում:

Այս պահին ահռելի քանակությամբ աշխատակիցներ են հավաքվել, մի մասը լացում է»,-տեսակապի միջոցով ասել է Թեհմինա Վարդանյանը։

Ավագանու անդամը խնդրում է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին զբաղվել այս խնդրով, պատասխանատուներին տալ համապատասխան հանձնարարություններ։

«Պոլիկլինիկայի աշխատակիցները պատրաստվում են հաջորդ բողոքի ակցիան անցկացնել քաղաքապետարանի դիմաց»,- հայտնել է Թեհմինա Վարդանյանը։

Տպել
Ամենաշատ