News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Ատլանտիս Գարդեն» ՍՊԸ–ի համասեփականատեր Արսեն Ղազարյանը քաղաքապետարանից ծանուցում չի ստացել Օպերայի հարակից տարածքում գտնվող «Ատմոսֆերա» սրճարանն ապամոնտաժելու վերաբերյալ։ NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ քաղաքապետարանի որոշման մասին ինքը տեղեկացել է մամուլից։ Նա չի պատրաստվում տարածքն ազատել և մտադիր է պայքարել քաղաքապետարանի որոշման դեմ։

Արսեն Ղազարյանի սրճարանը գտնվում է այն օղակի մեջ, որտեղ կառուցված սրճարանները պետք է ապամոնտաժվեն և կանաչապատվեն։

«Մինչև 2028 թվականը պայմանագիր ունենք քաղաքապետարանի հետ, այստեղ հոգի ու սիրտ ենք դրել, մարդիկ են աշխատում, իրենց ընտանիքն են պահում։ Մեծ ներդրումներ ենք արել, 1999 թվականից մենք են մշակել, բարեկարգել տարածքը»- ասաց նա։

Պարոն Ղազարյանի խոսքով՝ 19 տարվա ընթացքում իրենք միայն 220-230 մլն դրամ հողի հարկ են մուծել, փոխառություններ են վերցրել, նոր ծրագրեր են ուզում իրականացնել, սակայն բախվել են ապամոնտաժման խնդրին: Նա վստահեցրեց, որ այս տարիների ընթացքում ոչ միայն որևէ ծառ չեն կտրել, այլև խնամել են եղածը ու ավելացրել նորերը։

«Էս գեղեցիկ պատկերը մենք ենք արել, շագանակենին Օդեսայից ենք բերել, մենք էստեղ մի ծառի ու թփի չենք կպել, եղևնիները Բորժոմիից ենք բերել, սալապատումը քաղաքապետարանը չի արել, մենք ենք արել»,-ասաց նա` փոխանցելով, որ սրճարանն ունի 10 աշխատող, իսկ ամռանը՝ մոտ 30։

NEWS.am–ը Երևանի քաղաքապետարանից փորձեց ճշտել` արդյոք տվյալ կազմակերպությունը ծանուցում ստացել է, թե ոչ։ Քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեկտեմբերի 2–րդ կեսին ծանուցում ուղարկվել է տվյալ կազմակերպությանը` վարձակալության պայմանագիրը դադարեցնելու մասին։ Փետրվարի 12–ին լրացել է 30–օրյա ժամկետը, և քաղաքապետարանը դրա վերաբերյալ տվյալները ուղարկել է Կադաստրի պետական կոմիտե, որն էլ համապատասխանաբար դադարեցրել է տվյալ կազմակերպության վարձակալության իրավունքը այդ տարածքի նկատմամբ. «Այս պահի դրությամբ նրանք չենք հանդիսանում փաստացի վարձակալներ»,- ասաց նա։

Կարապետյանը, միաժամանակ, հայտնեց, որ քաղաքապետարանը մի քանի շաբաթ ժամկետ կառաջարկի կազմակերպությանը` դուրս բերելու տարածքից իր գույքը, ինչից հետո կիրականացվեն կանաչապատման աշխատանքներ։

Երևանի քաղաքապետարանը Ազատության հրապարակին հարող հատվածի կանաչ տարածքիվերականգնման վերաբերյալ հայտարարություն էր տարածել, ըստ որի տվյալ հատվածիքաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնեսծավալած տնտեսավարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումիցծանուցում են ստացել, որտեղ առաջարկվում էր նրանց՝ հրաժարվել վարձակալությանիրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ