News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամեն ինչ վկայում է, որ Մինսկի գործընթացը վերականգնելու փորձ է արվում: Այս մասին փետրվարի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով, դրան նպաստում են Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպումները, որոնք ոչ մի կերպ հնարավոր չէ պատահական անվանվել: «Ղարաբաղյան հարցի շուրջ տեղի ունեցող շատ բան նոր չէ: Թափանցիկության բացակայություն, հակասական հայտարարություններ, պայմանավորվածությունների խախտում», - պարզաբանեց փորձագետը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանցից շատ են տարբերվում, եւ այս ամենում մտահոգիչ է այն, որ թեեւ կողմերը խաղաղության պահպանման սկզբունքին են հետեւում, այնուամենայնիվ նպատակները տարբեր են եւ նույնիսկ հակասական:

«Սա վկայում է այն մասին, որ հանգիստ իրավիճակը երկար չի տեւի: Դժվար է կանխագուշակել պատերազմ, իսկ էսկալացիա՝ հնարավոր է», - ասաց նա: Փորձագետը հավելեց, որ Ադրբեջանում հնարավոր չեն  այնպիսի դեպքեր, որոնք տեղի ունեցան անցյալ տարվա գարնանը Հայաստանում: «Ադրբեջանում հնարավոր է միայն արյունալի հեղաշրջում: Չկա ընդդիմություն, այդ թվում ֆիզիկապես: Սակայն Ադրբեջանում ժողովրդավարական փոփոխությունները չեն հանգեցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը», - եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ