News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիկյան JPMorgan բանկը ծրագրում է ստեղծել իր սեփական կրիպտոարժույթը, որը նրա հաճախորդները կարող են օգտագործել ակնթարթային վճարումների համար՝ հայտնում է РБК-ն։

Կրիպտոարժույթը ստացել է JPM Coin անվանումը։ Մեկ մետաղադրամի արժեքը հավասար կլինի ամերիկյան մեկ դոլարի։ JPMorgan-ում նշել են, թե դարձել են առաջին ամերիկյան բանկը, որ ստեղծել եւ հաջողությամբ թեսթավորել է իր կրիպտոարժույթը։

Բանկում պարզաբանել են, որ JPM Coin-ն անհրաժեշտ է բլոկչեյն տեխնոլոգիաներով գործողությունների համար, որոնք թույլ կտան նաեւ արագ փոխանցումներ կատարել մի հաշվից մյուսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ