News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցությունների սենատորները դիմել են Սպիտակ տան աշխատակազմին՝ սաուդցի լրագրող Ջամալ Հաշագջիի սպանության մասին լրացուցիչ տեղեկություն ստանալու խնդրանով, տեղեկացնում է Reuters-ը։

Արտասահմանյան գործերի կոմիտեի 12 հանրապետականներից տասը՝ նախագահ Ջիմ Ռիշի գլխավորությամբ, պետքարտուղար Մայք Պոմպեոյին նամակ է ուղարկել՝ լրացուցիչ տեղեկություն տրամադրելու խնդրանքով։ «Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեն փորձում է օգտագործել առկա ամբողջ ինֆորմացիան որպես հսկման միջոց եւ այդ նպատակով գտնվում է կոմիտեի համար փակ ճեպազրույց կազմակերպելու փուլում»,- ասել է Ռիշը։

Կոմիտեի բոլոր 10 դեմոկրատ անդամները ստորագրել են նամակը՝ պահանջով, որպեսզի Պոմպեոն կարճ բացատրի, թե ինչու է նախագահ Թրամփի աշխատակազմը բաց թողել վերջնաժամկետը (անցած շաբաթվա վերջ), որպեսզի զեկուցի Կոնգրեսին, թե արդյոք սաուդցի պաշտոնյաները եւ թագավորական ընտանիքի անդամները, այդ թվում՝ թագաժառանգ Մոհամեդ բեն Սալմանը, հանցակից են Հաշագջիի սպանությանը։

Կոնգրեսի անդամները մի քանի ամիս օրինագծեր են մտցրել՝ ուղղված Էր Ռիադի դեմ։ Չորեքշաբթի դեմոկրատների գլխավորած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել այն բանաձեւին, որը վերջ կդնի ԱՄՆ աջակցությանը Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային աջակցելուն։ Քվեարկությունը Սենատում պետք է կայանա մի քանի շաբաթվա ընթացքում։

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, մեկնաբանելով սենատորների նամակը, ասել է, որ Պոմպեոն ուրբաթ թարմացված տեղեկություն է տրամադրել եւ կշարունակի խորհրդակցությունները Կոնգրեսի հետ։

Սաուդցի ամերիկյան լրագրողը սպանվել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում, անցած տարվա հոկտեմբերին։ Մոտ երկու շաբաթ Էր Ռիադը ժխտում էր սպանության փաստը, բայց հետո Սաուդյան Արաբիան հաստատեց, որ իր գործակալները սպանել են Հաշագջիին՝ պնդելով, որ դա «պատահական» սպանություն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ