News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պակիստանյան իշխանությունները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բեն Սալմանը հետաձգել է այցը Պակիստան մեկ օրով՝ որեւէ պարզաբանում չանելով, տեղեկացնում է Associated Press-ը։

ԱԳՆ-ում հայտարարել են, որ թագաժառանգը Իսլամաբադ կժամանի կիրակի օրը՝ երկօրյա այցով, ծրագիրն անհայտ է։

Սպասվում է, որ թագաժառանգը կստորագրի համաձայնագիր միլիարդ դոլար ներդրումների մասին։ Նա նաեւ կուղեւորվի հարեւան Հնդկաստան՝ Իսլամաբադի եւ Նյու Դելիի միջեւ՝ Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրում ռազմական պահակախմբի վրա վերջին խոշոր հարձակումից հետո, լարվածության աճի համատեքստում, որի հետեւանքով զոհվել է 41 մարդ։

Հիշեցնենք, որ Հնդկաստանը սրանում մեղադրել է Պակիստանին։

Պակիստանն իր հերթին հերքում է մեղադրանքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ