News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հարցի վերաբերյալ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ներկա իշխանությունների վարած քաղաքականության միջեւ նմանություններ չկան։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է փորձագետ, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ ղեկավար Թեւան Պողոսյանը։

Նրա խոսքով՝ շատ բան է փոխվել, այդ թվում իրավական դաշտում։

«Միակ նմանությունն այն ժամանակվա եւ ներկայիս իշխանությունների քաղաքականությունում այն է, որ չկա տարածքներ զիջելու ցանկություն»,- հավաստիացրել է նա։

Փորձագետը նշել է, որ չպետք է մոռանալ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը 2017 թվականին, որտեղ նա բացահայտ խոսում էր այն մասին, որ ժողովուրդը մանդատ չի տվել նման քաղաքականություն վարելու համար։

«Նման պատկեր է նաեւ այսօր։ Ժողովուրդը իշխանություններին մանդատ է տվել այլ քաղաքականություն եւ այլ բարեփոխումներ իրականացնելու համար։ Ընտրողը քվեարկել է այն բանի համար, որ իշխանությունները պայքարեն Ղարաբաղը վերադարձնելու բանակցային գործընթաց, եւ այն բանի համար, որ բոլոր խնդիրները լուծվեն առանց որեւէ զիջման»,- հավելել է Պողոսյանը։

Նա վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը ցայժմ մնում է այն դիրքորոշման, որի համաձայն՝ հայկական կողմն առաջինը պետք է լսի, թե ինչ զիջումների է պատրաստ Բաքուն։ «Իսկ եթե ինչ-որ շեղումներ լինեն այս հարցում, ապա ժողովուրդը արդեն գիտի ինչպես հասնի իր ուզածին։ Դա ցույց տվեցին ապրիլյան իրադարձությունները, եւ եթե նման անհրաժեշտություն լինի, դա կարելի է ցուցադրել եւս մեկ անգամ»,- ամփոփել է փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ