News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հռոմի իշխանությունները ցանկանում են կազմել արտասահմանցի զբոսաշրջիկների սեւ ցուցակ, որպեսզի արգելեն նրանց երկրորդ այցելությունը քաղաք, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով АТОР-ին։

Հռոմում չեն ցանկանում, որպեսզի մոլի զբոսաշրջիկները նորից գան քաղաք, որոնց պահվածքը խախտում է սոցիալական նորմերը եւ սպառնում վնասել տեսարժան վայրերը։ Ինչպես գրում են իտալական լրատվամիջոցները, Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին դիմել է օտարերկրյա պետությունների դեսպանություններին՝ օգնելու կազմել անցանկալի այցելուների ցուցակը, որոնց վերադարձը քաղաքում չեն ցանկանում։

Նախնական տվյալներով՝ կախված զբոսաշրջիկների արարքների ծանրությունից, նրանց կարգելեն ինչ-որ ժամանակով գալ Հռոմ։ Թե ինչպես կկատարվի դա տեխնիկապես եւ որքան ժամանակի համար կգործի սահմանափակումը՝ առայժմ չի ճշտվում։ Այս գաղափարի իրականացման կոնկրետ եղանակները գործնականում քաղաքապետուհին կքննարկի Իտալիայի ներքին գործերի նախարար Մաթեո Սալվանիի հետ հանդիպման ժամանակ։

Մամուլի տվյալներով՝ նման քայլի դիմել Հռոմի քաղաքապետին մղել է ռուս զբոսաշրջիկների վերջերս կատարած արարքը Բարկաչա շատրվանի մոտ՝ Իսպանիայի հրապարակում։ Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 10-ին, երբ ճանապարհային ոստիկանությունը նկատել էր երկու կանանց՝ 35-40 տարեկան, ովքեր թռչում էին XVII դարի շատրվանը ցանկապատող պատնեշների վրայով։ Զբոսաշրջիկները չեն ենթարկվել ոստիկանության պահանջներին՝ հեռանալ շատրվանից եւ սկսել են պարել նրա եզրերին։ Ավելին, հետագայում նրանք դիմադրություն են ցուցաբերել ոստիկանությանն ու ձերբակալվել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ