News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փետրվարի 16-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները ընդգծեցին փոխադարձ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ընդլայնման եւ խորացման համար առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ: Այս համատեքստում երկուստեք կարեւորվեց քաղաքական երկխոսության ակտիվացման, ինչպես նաեւ միջազգային կառույցներում փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Հայաստանի եւ Խորվաթիայի ԱԳՆ ղեկավարներն արձանագրեցին Եվրոպայի խորհրդի՝ որպես ընդհանուր արժեքների եւ շահերի վրա հիմնված համաեվրոպական հարթակի արդյունավետության առավել բարձրացման ուղղությամբ միասնական քայլերի ձեռնարկման կարեւորությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները եւ կառավարության զարգացման օրակարգի առաջնահերթությունները:

Երկու երկրների ԱԳՆ ղեկավարները մտքեր փոխանակեցին Հայաստանի եւ Եվրոպական միության գործընկերության շուրջ:

Այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համագործակցության նոր հնարավորություններ է ընձեռում նաեւ Եվրամիության անդամ երկրների հետ:

Հայաստանի եւ Խորվաթիայի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ