News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Փետրվարի 16-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Սուդանի իր գործընկերոջ` Մոհամմեդ Ահմեդ Ալ-Դիրդիրիի հետ:

Հայաստանի եւ Սուդանի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի զարգացման եւ հարստացման հեռանկարների շուրջ: Հայաստանի ԱԳ նախարարը որպես գերակա ուղղություններ առանձնացրեց ստեղծարար կրթության, նորարարության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ այդ առումով ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը նախաձեռնելու փորձի փոխանակմանն ուղղված ծրագրեր:

ԱԳ նախարարները կարեւորեցին Սուդանի հայկական փոքրաթիվ, սակայն աշխույժ համայնքի դերը երկկողմ օրակարգի ամրապնդման գործում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ աֆրիկյան մայրցամաքի պետությունների հետ հարաբերությունների ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքական կարեւոր առաջնահերթություններից է, եւ հայկական կողմը պատրաստակամ է այս ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել բազմաոլորտ համագործակցության զարգացման եւ խորացման նպատակով:

Զրուցակիցները նաեւ անդրադարձան 4միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության զարգացման հեռանկարներին:

Անդրադարձ կատարելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ