News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Անվտանգության միջազգային համաժողովին մեր գործընկերների հետ հանդիպումներում հիմնվում ենք միայն մեկ սկզբունքի՝ Հայաստանի շահի վրա․ Մյունխենում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը․

«Մեր քաղաքականությունը խիստ հայանպաստ և հայամետ է: Եվ դա ընկալվում է շատ լավ, բայց նաև պետք է այդ քաղաքականությունը շարունակական լինի: Տարբեր գործընկերների հետ տարբեր օրակարգ ունենք»:

Ադրբեջանի արտգործնախարարի հետ, Զոհրաբ Մնացականյանն ասել է, առանձին հանդիպում չէին ծրագրել․ «Մենք կարող ենք դեռ հանդիպել միջանցքներում, գուցե դրա առիթը դեռ չի եղել: Մենք որևէ խնդիր չունենք արտգործնախարար Մամեդյարովի հետ ոտքի վրա հանդիպելու, բարևելու, բայց առանձնահատուկ չենք ծրագրել: Եթե ծրագրած լինեինք, կհայտարարեինք դրա մասին: Մենք բավական ուշադիր ենք այդ հարցում»:

Այնուամենայնիվ, նա նշել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ խոսելու բան կա: «Աշխատանքը շարունակվում է, իր տրամաբանությունն ունի․ շարունակելու ենք հանդիպել»,- ասել է նա։

Արձագանքելով Ադրբեջանի նախագահի վերջին սպառնալիքների՝ Զոհրաբ Մնացականյանն ասել է. «Մենք ամբողջովին  քաջալերում ենք նվազեցնել հռետորաբանությունը և շարունակելու ենք դա անել, որովհետև դա օգտակար չէ»։ ,- ասել է Մնացականյանը՝ ընգծելով, որ խաղաղությանը միտված աշխատանքը չի դադարում, բայց  նաեւ Հայաստանի վճռականությունը հարցականի տակ չի դրվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ