News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի նախագահը Մյունխենում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ նախաքայլ է արել:

Այս առնչությամբ Հայ Դատի Եգիպտոսի հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է. «Անվտանգության Մյունխենի համաժողովի գլխավոր նիստին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ Սիսիի Թուրքիայի եւ արբանյակների՝ իբրեւ ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը չտեսնել ձեւացնող կամ քաջալերողներ թափանցիկ ակնարկին ամբողջացնող բաժինը եղավ գաղթականություն հարուցող պետությունների քայքայման մասին խոսքին մեջ հիշատակումը հարյուր տարի ջարդերի հետեւանքով հայ գաղթականության:

Ճիշտ է, ցեղասպանություն եզրը չօգտագործեց Եգիպտոսի նախագահը, սակայն առաջին քայլը կատարեց այդ ուղղությամբ, ներկա իրողությունների լույսի տակ անհրաժեշտությունը տեսնելով դրա հիշատակման:

Նախապես նա խոսեց Եգիպտոսի՝ հայ գաղթականներ ընդունած լինելու մասին, սակայն պատճառի մասին չխոսեց:

Եգիպտոսի Հայ Դատի հանձնախումբը ողջունում է Եգիպտոսի նախագահի այս քայլը, այն գնահատելով ոչ միայն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաքայլ, այլեւ հետագա ցեղասպանությունները կանխելու եւ արգելելու Հայաստանի Հանրապետության քաղաքակրթական նախաձեռնության՝ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մեջ գլխավոր դերակատարի դրական արձագանգ ու դրան միանալու խոստում:

Մենք մեր ձայնն ենք միացնում նախագահ Սիսիի, պահանջելով հաշվետվության կանչել ահաբեկչական կազմակերպություններ խրախուսողներին ու ժողովուրդների ճակատագիրը ջլատողներին, նրանց դժբախտացնողներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Ամենաշատ