News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական կողմը սպասում է մեր թուլանալուն: Այս մասին փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ղարաբաղյան պատերազմի մասնակից, նախկին հետախույզ Վովա Վարդանովը:

Վարդանովի խոսքով՝ հակառակորդի հանդարտությունը պայմանավորված է նրանով, որ հայկական կողմը դեռեւս բավականաչափ չի թուլացել, ուստի համոզված չէ, որ կարող է նրան հաղթահարել: «Մեզ համար ամենակարեւոր խնդիրներից մեկը հասարակության անպատրաստվածությունն է, ինչպես նաեւ մեր ներքին մասնատումը՝ «լեւոնականների», «քոչարյանականների» եւ «սերժականների»: Խաղաղությանն ինչ նախապատրաստելու մասին կարող է խոսք լինել, եթե մեր քաղաքացիները շարունակում են ամեն ինչ անել իրենց  որդիներին բանակում ծառայելուց ազատելու համար»,- նշեց նախկին հետախույզը:

Անդրադառնալով Սիրիա հայկական զորակազմ ուղարկելուն՝ Վովա Վարդանովը շեշտեց, որ այս որոշմանն աջակցում է, քանի որ հայկական պետությունը պետք է օգնի հայերին՝ անկախ այն հանգամանքից, թե նրանք որտեղ են գտնվում: «Մենք չպետք է Սփյուռքին նայենք միայն որպես ֆինանսների աղբյուրի: Հայաստանը նրանց պաշտպանելու պարտավորություն ունի: Ավելին՝ կարծում եմ, որ Սիրիա պետք է ուղարկել նաեւ ռազմական ստորաբաժանում»,- եզրափակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ