News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ 2014թ. Սյունիքի մարզի Կարճեւան համայնքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու գործընթացի ժամանակ նույն համայնքի ղեկավարի եւ այլ պաշտոնատար անձանց կողմից թույլ են տրվել չարաշահումներ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ 2014թ. հուլիսին ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին նախագահը, իր տեղակալի, ՀՀ ԱԳԿԿ Սյունիքի մարզային ստորաբաժանման եւ ՀՀ ԱԳԿԿ Մեղրիի սպասարկման գրասենյակի ղեկավարների հետ այցելել է Սյունիքի մարզի Կարճեւան համայնք, որտեղ նույն համայնքի ղեկավարին մատնացույց անելով «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի հարակից տարածքները, հայտնել է, որ նույն թվականին պաշտոնավորող ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ կազմված նախագծի հիման վրա, նշված տարածքում կազմակերպվելու է ազատ տնտեսական գոտի եւ իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից դուրս, իր եւ ՀՀ վարչապետի անունից համայնքի ղեկավարին հանձնարարել է, որ նա կազմակերպի նշված տարածքները «ԷՍԻԷՅ» ՓԲԸ-ին օտարելու գործընթացը:

Այնուհետեւ համայնքի ղեկավարին այցելած նույն ՓԲԸ-ի ներկայացուցիչը պայմանավորվածություն է ձեռք բերել նրա հետ՝ նշված հողատարածքներն աճուրդով գնելու վերաբերյալ, միաժամանակ նշելով, որ աճուրդի օրը կապահովի նաեւ աճուրդին այլ անձի ձեւական մասնակցությունը:

Դրանից հետո համայնքի ղեկավարը կազմակերպել է հիշյալ հողերը աճուրդային եղանակով օտարելու ապօրինի գործընթաց, որի շրջանակներում բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանձնարարությունը ամեն գնով կատարելու եւ նրանց հաճոյանալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով՝ ավագանու անդամներից մեկի կեղծ ստորագրությամբ կազմել է իբր ավագանու նիստ անցկացնելու եւ որոշում կայացնելու վերաբերյալ կեղծ պաշտոնական փաստաթղթեր, եւ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, փաստացի չկայացած ավագանու նիստի եւ աճուրդի վերաբերյալ կեղծ փաստաթղթերի հիման վրա «ԷՍԻԷՅ» ՓԲԸ-ի հետ 06.08.2014թ. կնքված առուվաճառքի պայմանագրով 1.540.000, 550.000 եւ 385.000 ՀՀ դրամով օտարել է ընդհանուր՝ 32.00948 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը՝ էական վնաս պատճառելով Կարճեւան համայնքին։

Բացի այդ, համայնքի ղեկավարը արդեն իսկ տեղեկացված լինելով նշված տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու հեռանկարի մասին, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 12.07.2016թ. կրկին ձեւական աճուրդ կազմակերպելու եղանակով իր աներորդուն՝ 2.000.000 ՀՀ դրամով օտարել է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի անմիջապես հարեւանությամբ գտնվող 1,378 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու առերեւույթ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հարուցվել է քրեական գործ:

Քննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ