News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նորություն չէ, որ Հայաստանյան փոփոխությունները Արցախ չեն հասել եւ որ այնտեղ կառավարումը շարունակվում է հին բարքերով եւ մեթոդներով: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Արցախում համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին են բարձրաձայնում հատկապես Քաշաթաղի շրջանի վերաբնակիչները, որոնք Ստեփանակերտյան ռեժիմի կողմից տարիներ ի վեր թմբկահարվող վերաբնակեցման ծրագիրը միֆ են համարում՝ բարձրաձայնելով ստեղծված խնդիրների մասին:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության մամուլի ծառայություն է դիմել Արցախի Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի վերաբնակիչ Վրեժ  Հարությունյանը: Վերջինս իր ընտանիքի հետ միասին դարձել է Արցախում վարվող հատուկ քաղաքականության զոհերից մեկը:

Բացի այն, որ ներքին կարգով ընդունված որոշմանը համապատասխան այս եւ մյուս վերաբնակված ընտանիքներին վերաբնակչի կամ որեւէ այլ իրավական կարգավիճակ չեն տվել, ինչի հետեւանքով նրանք զրկվել են իրենց քաղաքական, քաղաքացիական եւ տնտեսական բոլոր իրավունքներից, նաեւ այս եւ շատ այլ վերաբնակիչ ընտանիքների նկատմամբ վարել եւ վարում են կեղեքիչ քաղաքականություն:

Հարությունյանների ընտանիքից, օրինակ, որ Քաշաթաղի շրջանում հիմնավորվել է 1998-2000 թթ, նախորդ տարիների ընթացքում խլել են այն ամենը, ինչով ապրում եւ գոյատեւում էին` աշխատանք, հողակտոր եւ այլն:

Պատճառներն ակնհայտ են. Արցախում իշխանություն զբաղեցնող անձինք պարզապես չեն հանդուրժում սեփական կարծիք, դիրքորոշում ունեցող այն հայրենակիցներին, ովքեր իրենց էությամբ կամակատար չեն, չեն ենթարկվում իշխող քաղաքական ուժի հրահանգներին. Պարզ ասած` չեն տեղավորվում ստեփանակերտյան կլանի քաղաքական ուղեծրում:

Վրեժ Հարությունյանը Քաշաթաղի շրջանի այն  համարձակ վերաբնակիչներից է, ով իր ընտանիքի հետ միասին մեկ տարուց ավելի պայքարում է Ստեփանակերտյան ռեժիմի եւ Քաշաթաղի վարչակազմի ապօրինությունների դեմ` մերժելով լռության դիմաց առաջրկվող բոլոր տեսակի գործարքները:

Չնայած հեռացվել է աշխատանքից, զրկվել 2.5 հա հողակտորից, այնուամենայնիվ հրաժարվում է համալրել իշխող «Ազատ հայրենիք» կուսակցության ընտրազանգվածը, հալածվում է նաեւ Արցախը Հայաստանին միավորելու իր սեփական դիրոքորոշման համար:

Նա կոնկրետ իր օրինակով ներկայացնում է Արցախում տիրող ընդհանուր մթնոլորտը. եթե լռում ես եւ առաջ տանում իշխանությունների տեսակետը, օգտվում ես վերաբնակեցման ծրագրի որոշ արտոնություններից, իսկ եթե ոչ, ապա հալածվում ես ամենատարբեր մեթոդներով»,- հայտարարում է  Վրեժ Հարությունյանը: Սա Արցախում շատերը թեպետ համատարած խնդիր են համարում, սակայն խուսափում են բարձրաձայնել, քանի որ տիրող ապօրինությունների մասին խոսել` կնշանակի կորցնել ամեն բան եւ ստիպված լինել հեռանալու ազատագրված տարածքներից:

Այս քաղաքականությամբ են առաջնորդվում եւ իշխանություն պահում Արցախում: Նրանց համար վերաբնակեցման ծրագիրն ընդամենը միջոց է, որը ծառայեցնում են սեփական շահերին:

Այս կեղծիքի եւ ապօրինության դեմ պայքարող Վրեժ Հարույթունյանը, սակայն, չի պատրաստվում նահանջել, եւ պնդում է, որ հաջողության հասնելու իր փորձերը կշարունակի առաջիկայում եւս, որպեսզի իր ու իր ընտանիքից խլվածը  հետ բերի:

Նա վստահ է` եթե իրեն դա հաջողվի, ապա իր օրինակին Արցախում շատերը կհետեւեն, քանի որ քիչ չեն այն ընտանիքները, որոնք տուժել են, սակայն վախենում են այդ մասին բարձրաձայնել: Ստեփանակերտյան կլանի զոհերը մեծաթիվ են, ովքեր համակարգային փոփոխությունների ակնկալիքով են ապրում:

Տպել
Ամենաշատ