News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Փետրվարի 22-ը ոչ պաշտոնապես նշում են որպես հանցագործությունների զոհերի աջակցության  օրը՝ քրեական գործողությունների հետեւանքով տուժած մարդկանց խնդիրների վրա ուշադրություն դարձնելու նպատակով: 1990 թ. փետրվարի 22-ին Անգլիայի կառավարությունը հրապարակել է Հանցագործությունների զոհերի խարտիա, հաղորդում է  Calend-ը:

Հանցագործությունների զոհերի սոցիալական վերականգնման խնդիրը հասարակություններին սկսել է մտահոգել  անցած դարի վերջից:

Հանցագործությունների զոհերի աջակցության միջազգային օրը տարբեր երկրներում կրթական միջոցառումներ են անցկացվում, հասարակական ակցիաներ, համաժողովներ, թեժ գծեր, դրամահավաք՝ հանցագործությունների զոհերի աջակցության համար, որոնք նախաձեռնում են հիմնականում իրավապաշտպան եւ հասարակական կազմակերպությունները ՝ ներգրավելով իշխանական եւ իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչների:  Այդ օրը նաեւ  տուժածների օգտին օրենքների ընդունման պրակտիկա է տարածված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ