News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույց է ունեցել: Այս մասին նշվում է Կրեմլի պաշտոնական կայքում:

Ըստ տեղեկատվության՝ զրույցը կայացել է Իսրայելի նախաձեռնությամբ: Նշվում է, որ նախագահները քննարկել են երկու կողմերի հարաբերությունների արդիական հարցերը, ինչպես նաեւ միջազգային օրակարգը:

Հաղորդվում է, որ մոտ ժամանակներս  Նեթանյահուն կայցելի  ՌԴ:

«Բենիամին Նեթանյահուն Պուտինին շնորհավորել է առաջիկա պետական տոնի՝ Հայրենիքի  պաշտպանի օրվա կապակցությամբ», — նշվում է հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ