News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սիրիայի ռմբակոծության հետեւանքով Իսրայելի վտանգավոր արկածախնդրությունը կարող է բերել տարածաշրջանում ռազմական հակամարտության: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը, փոխանցում է Tasnim-ը:

«Արկածախնդրությունը միշտ վտանգավոր է»,- հայտարարել է Զարիֆը Sueddeutsche Zeitung-ի հետ հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Իրանը Սիրիայում է գտնվում երկրի կառավարության հրավերով, այն դեպքում, երբ Իսրայելը խախտում է Լիբանանի եւ Սիրիայի օդային տարածքը, ինչպես նաեւ միջազգային իրավունքը:

Պատասխանելով Իրանի եւ Իսրայելի միջեւ ռազմական կոնֆլիկտի հնարավորության մասին հարցին՝ իրանցի բարձրաստիճան դիվանագետը ասել է, որ նման բան չի սպասում՝ հավելելով. «Բայց մենք չենք կարող նման հնարավորությունը բացառել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ