News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն թմրաբարոն Խոակին Գուսման Լոերայի՝ «Էլ Չապոյի» երկու որդիներին մեղադրել է թմրանյութերի տարածման նպատակով համաձայնության մեջ:

Վկայակոչելով երկրի արդարադատության նախարարությանը՝ CNN-ը հայտնում է, որ մեղադրանքներ են ներկայացվել 34-ամյա Խոակին Գուսման Լոպեսին եւ 28-ամյա Օվիդիո Գուսման Լոպեսին: Երկուսն էլ ներկայումս բնակվում են Մեքսիկայում:

Դատախազների խոսքով՝ 2008 թվականի ապրիլից 2018 թվականի ապրիլ եղբայրները համաձայնության են եկել Մեքսիկայից եւ այլ վայրերից ԱՄՆ-ում կոկաին, մարիխուանա եւ մետամֆետամին տարածելու շուրջ:

Ավելի վաղ «Էլ Չապոն» մեղավոր էր ճանաչվել իրեն առաջադրված 10 մեղադրանքներով՝ ներառյալ մասնակցությունը մշտական հանցավոր գործողություններին, փողերի լվացման նպատակով դավադրությունը, կոկաինի, հերոինի, մարիխուանայի ու այլ թմրամիջոցների միջազգային տարածումը եւ հրազենի օգտագործումը: Նրան սպառնում է ցմահ ազատազրկում: Դատավճիռը հրապարակվելու է հունիսի 25-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ