News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պեկինը դեմ է Վենեսուելա ռազմական ներխուժմանը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, տեղեկացնում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ մարդասիրական օգնությունը չպետք է պարտադրվի Վենեսուելային, որպեսզի բռնություն չառաջացնի։ Նա կոչ է արել Վենեսուելայի կառավարությանը «պահպանել հանգստություն եւ զսպվածություն, որպեսզի կանխվի խոշորածավալ բախումը»։ «Չինաստանը դեմ է Վենեսուելա ռազմական ներխուժմանը եւ ցանկացած այլ գործողության, որը կարող է լարվածություն ստեղծել կամ անկարգություններ հրահրել»,- ասել է նա։

«Եթե այսպես կոչված օգնությունը Վենեսուելա հասցվելիս առաջ է բերում բռնություն եւ բախումներ, դա կարող է լուրջ հետեւանքներ ունենալ»,- նշել է նա։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նախօրեին սպառնացել էր փակել Կոլումբիայի հետ սահմանը, քանի որ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն եւ մոտ 80 հոգի փորձել են հասնել սահման՝ ամերիկյան մարդասիրական օգնությունն ստանալու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ