News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Առկա է երեք ուղղիչ հաստատությունների տեղափոխման անհրաժեշտություն: Դրանք են «Գորիս», «Նուբարաշեն» եւ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ները: Այս մասին փետրվարի 22-ին Մարդու իրավունքների եւ հանրային հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում ասաց Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Այսպես, նրա խոսքով, «Գորիս» ՔԿՀ-ի փոխարեն պետք է կառուցվի նոր ՔԿՀ, որի համար արդեն տեղ է հատկացված եւ համապատասխան նախագիծ է պատրաստված: Ընդ որում՝ նախատեսվում է «Նուբարաշենը» վերանորոգել, «Երեւան-Կենտրոնը» տեղափոխել:

Հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ եթե «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ցանկանում են փակել, ինչի մասին բազմիցս հայտարարել են տարբեր մակարդակի պաշտոնյաներ, ապա այդ դեպքում ինչո՞ւ են ուզում այն վերանորոգել: «Պետական բյուջեով հատկացվել է 280 մլն դրամ, որը հատկացվել է ոչ միան «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վերակառուցման, այլեւ «Սեւան» ՔԿՀ-ի համար: Այս գումարը նախատեսված է արտաքին պատերի նորոգման, դրենաժի, մի շարք հաստատությունների էլեկտրական համակարգի վերանորոգման համար: Վերանորոգման աշխատանքներն անհրաժեշտ են, քանի որ եթե մենք միջոցներ ստանանք, «Նուբարաշենն իր գործունեությունը մի քանի տարով կերկարացնի, եւ մենք չենք ցանկանում դատապարտյալներին պահել ներկայիս պայմաններում»,- պարզաբանեց Զեյնալյանը՝ պատասխանելով Նաիրա Զոհրաբյանի հարցին:

Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն փակելու մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ