News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Ես շատ դրա վրա հույս չէի դնի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, Վանաձորում, «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լարսին այլընտրանք ճանապարհների բացման հեռանկարի մասին:

Գործարարներից մեկը նշեց, որ մթերքի արտահանման հետ կապված խնդիր են ունենում, մեքենաները գնում Լարսում կանգնում են. «Կոնկրետ արդյունք ունե՞նք Վրաստանի հետ՝ կապված այլընտրանքային ճանապարհների հետ: Որ մենք էլ մեր անելիքները պլանավորենք»,-հարցրեց գործարարը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Երեւի գիտեք, որ մեկ շաբաթ առաջ Շվեյցարիա, Ռուսաստան, Վրաստան բանակցությունների վերջին փուլը տեղի ունեցավ: Եթե շատ անկեղծ լինեմ… գիտեք, որ այդ համաձայնագիրը 2011 թվականին է ստորագրվել եւ արդեն 8 տարի այդ բանակցությունները գնում են: Սա մի հարց է, որ բազմաթիվ քաղաքական նրբություններ ունի եւ ես շատ դրա վրա հույս չէի դնի:

Հիմա Ռուսաստանի մեր գործընկերները պլանավորում են Լարսի ռուսական հատվածն ընդլայնեն եւ այնտեղ թողունակությունը կհամապատասխանեցվի վրացական հատվածին: Մենք քննարկումների մեջ ենք, որ այդ շինարարական աշխատանքները հնարավորինս թեթեւ սեզոնին արվեն, որ մեր բեռների արտահանման վրա չազդեն»:

Նա նկատեց, որ պետք է երկաթուղային եւ լաստանավային փոխադրումների ինքնարժեքը փորձել աշխատել ընդունելի դարձնել. համենայնդեպս, այն ապրանքների համար, որոնց փչանալու հետ կապված խնդիրներ չունեն:

Փաշինյանը խոստովանեց, որ թեեւ շփումների մեջ են եղել Շվեյցարիայի, Վրաստանի եւ Ռուսաստանի գործընկերների հետ, իրենք լավատեսական ազդակներ են ուղարկում, բայց ռուսական ասացվածքն ասում է՝ լավի հույս ունեցիր, բայց պատրաստ եղիր վատին. «Այնպես որ ավելի լավ է մեծ սպասումներ չունենանք, եւ փորձենք մեր գործունեությունը արդյունավետ դարձնել»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ