News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Արմավիր» քրեակատարողականում հացադուլ հայտարարած Արա Թաթոսյանը դադարեցրել է հացադուլը ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հորդորով․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Նաիրա Զոհրաբյանը․

«Այսօր իմ հորդորով «Արմավիր» քրեակատարողականում հացադուլ հայտարարած Արա Թաթոսյանը դադարեցրեց հացադուլը։ Համաներումը անհասկանալի պատճառով չի կիրառվել Թաթոսյանի վրա, չնայած իր հոդվածը ենթակա է համաներման։ Կարծում եմ ՝ դատարանը պետք է անհապաղ քննարկի այս գործը եւ ես, ինչպես միշտ, լինելու եմ հետեւողական»,- գրել է նա՝ կից հրապարակելով Արա Թաթոսյանի դիմումը՝ ուղղված «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետին։

Թաթոսյանը դիմումում գրել է, որ դադարեցնում է հացադուլը, քանի որ Նաիրա Զոհրաբյանը խոստացել է օրենքի շրջանակում աջակցել իրեն, եւ ինքը վստահ է, որ տիկինն իր խոսքի տերն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ