News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանին հետաքրքրում են Հայաստանի հետընտրական զարգացումները: Փետրվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան, փորձագետ Արման Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ նրանց, մասնավորապես, հետաքրքրում է Հայաստանի դիրքորոշումը ամերիկյան պատժամիջոցների նկատմամբ:

«Արտաքին քաղաքականության վեկտորների հանդեպ մոտեցումները չեն փոխվել նաեւ Ջոն Բոլթոնի այցից հետո, այդ թվում՝ Իրանի հարցում: Ամերիկացիները մեր հարաբերություններին չեզոք են վերաբերվում՝ հաշվի առնելով Հայաստանի իրավիճակի առանձնահատկությունները, սակայն ամեն ինչ կարող է փոխվել»,- պարզաբանեց Նավասարդյանը:

Նա հայտարարեց, որ իրանցիները դժգոհ են մեր երկրների միջեւ ռազմա-քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտների ներկայիս հարաբերություններից:

«Նրանք դժգոհ են «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման դանդաղ ընթացքից, ինչպես նաեւ նրանից, որ որոշ հատվածներ չեն շահագործվում: Մայրուղու Արտաշատ-Մեղրի հատվածում ոչ մի բան չի արվել: Ճանապարհի կառուցումը կարեւոր է, որպեսզի երկրում տնտեսական բում ստեղծվի»,- նշեց նա:

Նավասարդյանը հավելեց, որ կարեւոր է, որպեսզի Հայաստանը կարողանա դառնալ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ կապող օղակ, ինչպես նաեւ Իրանի եւ ԵՏՄ շուկայի միջեւ:

«Դրանից բացի, Հայաստանի, Իրանի եւ ԵՄ-ի միջեւ եռակողմ հարաբերությունների զարգացման հնարավորություն կա, մասնավորապես՝ բանկային ոլորտում»,- հայտարարեց նա:

Նավասարդյանը շեշտեց, որ տարածաշրջանի մյուս երկրների եւ Իրանի միջեւ կան որոշակի խնդիրներ. «Թուրքիայի հետ դա տարածաշրջանում ազդեցության ոլորտի համար պայքարն է, Ադրբեջանի հետ՝ 20-միլիոնանոց համայնքի առկայությունը, ինչպես նաեւ Իսրայելի հետ սերտ ռազմա-տեխնիկական փոխգործակցությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Ամենաշատ