News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ի հեճուկս ԱՄՆ-ի ցանկության՝ Իրանի եւ Հայաստանի հարաբերությունները պետք է ամուր, կայուն եւ բարեկամական լինեն։ Այս մասին Թեհրանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Սայեդ Ալի Խամենեին՝ հայտնում է Mehr-ը։

Խամենեին Իրանին եւ Հայաստանին պատմական հարաբերությունները պահպանող լավ հարեւաններ է անվանել եւ ընդգծել է տնտեսական համագործակցության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը։ «Ի հեճուկս ԱՄՆ-ի ցանկությանը՝ Իրանի եւ Հայաստանի հարաբերությունները պետք է լինեն ամուր, կայուն եւ բարեկամական»,- նշել է նա։

Նա երկու երկրների միջեւ համագործակցության եւ բարեկամական հարաբերությունների ընդլայնումը գնահատել է որպես պարտականություն, որը պետք է կատարվի հանուն Իրանի եւ Հայաստանի ընդհանուր շահերի։ «ԱՄՆ-ը բացարձակ անհուսալի է եւ միշտ փորձում է խռովություն հրահրել, կոռուպցիա, հակամարտություններ եւ պատերազմ։ Նա Իրանի եւ Հայաստանի հարաբերությունների դեմ է եւ դիմակայում է ժողովուրդների շահերին։ Սակայն, ի պատասխան, մեզ անհրաժեշտ է ամրապնդել մեր հարաբերությունները եւ համագործակցությունը»,- ասել է Խամենեին։

Նրա խոսքերով, Իրանի եւ Հայաստանի միջեւ երբեք խնդիրներ չեն եղել։ «Մեր իսլամական ուսմունքների համաձայն, մենք պարտավոր ենք զգում մեզ լավ պահել հարեւան երկրների հանդեպ, նույնիսկ եթե ԱՄՆ պաշտոնական անձինք, ինչպիսին Ջոն Բոլթոնն է, չի հասկանում այդ հարցերը կամ մարդկային հարաբերությունները»,- նշել է նա։

Խամենեին ասել է, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցության մակարդակը բավական ցածր է, քան այն պոտենցիալը, որ ունեն երկու երկրները՝ նշելով, որ «այս այցի ընթացքում կնքված համաձայնագրերը պետք է ակտիվորեն գործեն»։

Խամենեին նաեւ կարծում է, թե «Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտոնատար անձանց բանակցությունների շարունակության մեջ է»։ Նա նաեւ հայտարարել է այդ հարցի լուծմանը նպաստելու Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Ամենաշատ