News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Սարսափելի եւ արյունալի ղարաբաղյան հակամարտությունը մահ եւ տառապանք է բերել բազմաթիվ անմեղ մարդկանց՝ եւ հայերին եւ ադրբեջանցիներին. Ռուսաստանը դա միշտ մեծ ողբերգություն է համարել եւ շարունակում է այդպես կարծել: Ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին այն մասին, թե ինչպես են Պետդումայի տարբեր խմբակցություններից պատգամավորները Բաքվում մասնակցել վառ արտահայտված հակահայկական ակցիային եւ ով է եղել նախաձեռնողը՝ նախագահի աշխատակազմը, Պետդուման թե ՌԴ-ում աշխատող օտարերկրյա հիմնադրամենրը:

Զախարովայի խոսքով՝ չնայած նրան, որ ղարաբաղյան հարցով ՌԴ դիրքորոշումը հայտնի է, նա պատրաստ է եւս մեկ անգամ այն հաստատել:

«Մեր երկիրը զգալի, շատ մեծ եւ վճռական ջանքեր է գործադրում կողմերին այս հակամարտության խաղաղ լուծման որոնմանը հասնելու հարցում եւ մենք հետագայում էլ դրան առաջնային ուշադրություն կդարձնենք տվյալ  տարածաշրջանում մեր քաղաքականության համատեքստում: Դուք ասացիք, որ այնտեղ մասնակցել են ռուս պատգամավորներ, ինձ թվում է, որ ինքնակազմակերպման տեսանկյունից ճիշտ կլինի հարցն ուղղել հենց նրանց, հարցն ուղղել նրանց, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել այդ միջոցառմանը: ԱԳՆ-ն տվյալ միջոցառման համահիմնադիրը եւ համակազմակերպիչը չի եղել »,-ասել է Զախարովան:

Մեր ռուս գործընկերները երեկ Բաքվում վառ արտահայտված հակահայկական ակցիայի մասնակից են դարձել. Արարատ Միրզոյան

Բաքվում երթին ռուսաստանցի պատգամավորների մասնակցությունը կրում է ակնհայտ հակահայկական բնույթ. ՌԴ-ում Հայաստանի դեսպան

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ