Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար եւ դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բեռնատարների համար):
Շիրակի մարզի Անիի, Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզում, Արագածոտնի մարզի Արագած, Կոտայքի մարզի Եղվարդ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում, Շիրակի մարզի Արթիկի եւ Անիի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։