Արցախի ոստիկանությունը պարզաբանել է, որ մարտի 1-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ, նույն օրը Արցախի ոստիկանության քննչական վարչությունում Արցախի քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է` մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն, հարուցվել է քրեական գործ։
Կատարած արարքի համար Մարտակերտի շրջանի բնակիչներ` 23-ամյա Ա.Լ.-ին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով, 32-ամյա Բ.Ա.-ին և 37-ամյա Մ.Բ.-ին նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման համար։
Ա. Լ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է։