Նորք–Մարաշի զինված խմբի «պարագլուխ», այս գործով գործով կալանքի տակ գտնվող Արթուր Վարդանյանը շարունակում է գտնվել քաղաքացիական հիվանդանոցում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Վարդանյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը` նշելով, որ նրա վիճակում փոփոխություն չկա:
Նա նշեց, որ Արթուր Վարդանյանի կնոջը թույլատրել են, որպեսզի վերջինս հիվանդանոցում խնամի ամուսնուն:
Նշենք, որ Արթւոր Վարդանյանը տառապում է «Կրոնի» հիվանդությամբ։
Հիշեցնենք, որ փետրվարի 22–ին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի կալանավոր Արթուր Վարդանյանին ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել էին Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ։
Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա:
Վարդանյանն այս գործով միակ ամբաստանյալն է, որը գտնվում է կալանքի տակ։