News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում Beeline-ը եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը դեռեւս նախորդ տարի մեկնարկեցին պրոդուկտի մշակման` նոր ձեւաչափի ճամբար /product bootcamp/, որը նպատակ ուներ օգնել նորարար գաղափարներ ունեցող երիտասարդներին բռնել տեխնոլոգիական ձեռներեցության ուղին եւ զարգացնել իրենց ստարտափները։

Տասնյակ դիմորդներից ընտրված 10 թիմերն ինտենսիվ աշխատեցին իրենց կցված մենթորների՝ փորձագետների, բիզնեսի զարգացման մասնագետների եւ տեխնիկական մասնագետների հետ, ստացան խորհրդատվություն իրենց պրոդուկտի պոտենցիալ շուկայի, օգտատերերի, հնարավոր հատկանիշների վերաբերյալ։ Աշխատանքի արդյունքում նրանք ավելի հղկեցին իրենց պրոդուկտի մասին նախնական գաղափարները եւ կարողացան այն ներկայացնել ոլորտի լավագույն մասնագետներից բաղկացած ժյուրիին, որն էլ ընտրեց լավագույն երկու թիմերին։

«Միշտ հաճելի է տեսնել ակտիվ, գործունյա, տաղանդավոր երիտասարդների, որոնք առկա խնդիրները համարում են ոչ թե բարդություն այլ հնարավորություն եւ իրենց սեփական լուծումներն են առաջարկում՝ մարդկանց կյանքը լավացնելու համար։ Մենք մեր կողմից որպես պատասխանատու ընկերություն ձգտում ենք հնարավորինս աջակցել նման երիտասարդներին, եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ մեր համատեղ ծրագիրը նման աջակցության հիանալի օրինակ է», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

«Զարգացման վաղ շրջանում գտնվող թիմերը պրոդուկտի մշակման ճամբարի շրջանակում կարողացան ավելի լավ հասկանալ իրենց նախնական գաղափարը եւ այն դիտարկել որպես հաճախորդների տեսանկյունից անհրաժեշտ բիզնես պրոդուկտ։ Մենթորների հետ կատարված աշխատանքի եւ ֆինանսական աջակցության շնորհիվ հաղթող երկու թիմերը կարողացան ստեղծել իրենց պրոդուկտի առաջին տարբերակները, որոնք գրեթե պատրաստ են շուկա մուտք գործելու»,- նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

1,5 միլիոն ՀՀ դրամ մրցանակին արժանացած Festival թիմը product bootcamp-ի շրջանակում մշակեց կինոփառատոնների համար նախատեսված հավելվածի ամբողջական տարբերակը android եւ iOS համակարգերի համար եւ ներկայումս փորձում է այն կիրառել փոքրածավալ կինոփառատոնների հետ։ 1 մլն ՀՀ դրամին արժանացած Rendchain թիմը կարողացավ ստեղծել իր պրոդուկտի Beta տարբերակը, որը համախմբում է առկա համակարգիչների հզորությունը՝ 3D նյութեր ավելի արագ եւ որակով ստեղծելու համար։

Թիմերը դեռեւս երկար ճանապարհ ունեն անցնելու մինչ շուկայում եկամտաբեր եւ կայուն բիզնես պրոդուկտ դառնալը, սակայն պրոդուկտի մշակման ճամբարի արդյունքում նրանք կարողացան մեկ քայլ առաջ գնալ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ