News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մարտի 11-ին Ֆորին Օֆիսում կայացել է ՄԹ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հանդիպումը Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկյան հարցերով պետնախարար Ալան Դանքնի (Alan Duncan) հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Ողջունելով դեսպանին, պետնախարար Դանքնը շնորհավորել է Արման Կիրակոսյանին ՄԹ-ում ՀՀ դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով նրա առաքելության իրականացման ընթացքում:

Դեսպանի խնդրանքով պետնախարար Դանքնը ներկայացրել է Բրեքսիտի հետ կապված իրավիճակը և գործընթացի զարգացման հնարավոր ուղիները:

Անդրադառնալով ՀՀ-ՄԹ երկկողմ հարաբերություններին` դեսպանը և պետնախարարը համակարծիք էին, որ դրանք գտնվում են բարձր մակարդակի վրա: Նշվել է նաև, որ Բրեքսիտից հետո Հայաստանի և Միացյալ Թագավորության հարաբերությունները պետք է շարունակվեն՝ հիմնվելով երկկողմ և բազմակողմ հարթությունում կուտակած դրական ու հարուստ փորձի և ամուր իրավապայմանագրային դաշտի վրա:

Զրույցի ընթացքում Արման Կիրակոսյանը ներկայացրել է Հայաստանում ընթացող գործընթացները և կառավարության առաջնահերթությունները, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսական ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով այս համատեքստում Հայաստանում բրիտանական ներդրումների կարևորությունը:

Դեսպանը ներկայացրել է նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումներն ու դիրքորոշումը, ինչպես նաև՝ բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Արման Կիրակոսյանը շնորհակալություն է հայտնել պետնախարարին Հայաստանում ՄԹ-ի կողմից իրականացվող ծրագրերի համար՝ շեշտելով դրանց կարևորությունը մեր երկրի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ